19-րդ դարի վերջին ժամանակակից Բելառուսի տարածքում կային ե՛ւ ուղղափառներ, ե՛ւ կաթոլիկներ, կային նաեւ խառը համայնքներ: Պատմում են, որ կաթոլիկ եպիսկոպոսը որոշակի ձեւով էր կողմնորոշում իր քահանաներին. այնտեղ, որտեղ դուք փոքրամասնություն եք, պայքարեք հանուն ձեր իրավունքների, ժողովրդավարության, հավասարության; Այնտեղ, որտեղ դուք ուղղափառների հետ հավասար եք, պայքարեք առավելությունների, արտոնությունների համար: Իսկ այնտեղ, որտեղ մեծամասնություն եք, արգելեք բոլոր մյուս դավանանքները:
Կարեւոր չէ, որ դա հենց կաթոլիկն էր ասում, վստահ եմ, այդպես էին մտածում նաեւ ուղղափառները: Այդպես են մտածում նաեւ քաղաքական կամ քաղաքականությանը մոտ կանգնած գործիչների մեծ մասն ամբողջ աշխարհում: Եվ միշտ էլ այդպես են մտածել: Մարտին Լյութերը սկզբից պայքարում էր, որ իր գրքերը չայրեն, բայց երբ նրա շարժումը տարածվեց եւ ազդեցիկ դարձավ, սկսեց պայքարել, որ անաբապտիստների գրքերն այրեն՝ դրանց հեղինակների եւ կողմնակիցների հետ միասին: Գաղափարներով լյութերականները տարբերվում էին կաթոլիկներից, իսկ գործելակերպով՝ ոչ:
Ինձ հաճախ հարցնում են՝ ինչպե՞ս եղավ, որ ազատ խոսքի նախկին ջատագովները (որոնց մեջ կան նաեւ նախկին լրագրողներ) հիմա թե՛ օրենսդիր մակարդակով եւ թե՛ իրենց գրպանում գտնվող իրավապահների ու դատարանների մակարդակով պայքարում են ազատ խոսքի դեմ: Օրինակ, 2003 թվականին ընդունված ԶԼՄ-ների մասին օրենքում ամենահակադեմոկրատական փոփոխությունները կատարվել են 2018 թվականից հետո: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. մարդիկ իշխանության են ձգտում ոչ թե աշխարհն ավելի լավը դարձնելու համար, այլ՝ հանուն սոցիալական ռեւանշի։
Ինչի՞ համար էին այսօրվա իշխանավորները փողոցում պայքար մղում: Որ այլեւս փողոցում չլինեն, որ լինեն «պալատներում»: Որ ապրեն շքեղ բնակարաններում, ունենան «պադավատներ», շատերը նաեւ՝ ձեռք գցեն եկամտաբեր բիզնեսներ: Այո, ծրարները փոխարինվել են պարգեւավճարներով: Իսկ ո՞վ է պարգեւավճարների մասին որոշողը:
Կարդացեք նաև
Եթե նոր իշխանության (երբ էլ այն ձեւավորվի) մոտիվացիան լինի մերժելը, վրեժ լուծելը, «զրոյական կետից սկսելը», ապա այն վաղ թե ուշ նմանվելու է նիկոլական իշխանությանը:
…Ո՞վ էր եվրոպական կառույցներին «եվրոյոնջա» համարում այն բանի համար, որ դրանք լավ չեն հետեւում Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով



















































Ճիշտն ասած, «եվրոյոնջաներ»-ի հարցում ես ներողամտորեն եմ վերաբերվում նիկոլին, որովհետև եվրոպական կառույցներին այդ բնորոշումը հասցեագրելու տարիներին նա դեռևս կտրված չէր հայրենի գավառական կյանքից ու այդ կյանքին բնորոշ վառ պատկերներից, ուստի՝ նա առատաձեռներեն օտարներին էր նվիրում իր մանկության տարիներին յուրացրած հոգեհարազատ պիտակավորումները։ Իսկ երբ նա «հասունացավ» և «հասավ» իշխանական տարիքի, ավելի սթափորեն գնահատեց յոնջայի եվրոպական բերքատվությունը և սկսեց յոնջա ցանել մեր երկրի գործադիր, օրենսդիր ու դատական կառույցներում։ Դեռևս նրան չի հաջողվել այդ ցանքսատեսակը ցանել մեր լրատվական դաշտում և եկեղեցիներում, բայց չենք կարող չնկատել, որ նույնիսկ նման դժվարամատչելի տեղերում հմուտ յոնջայացանին հաջողվել է իր հատուկ ծառայությունների օգնությամբ հատ ու կենտ յոնջաներ աճեցնել։
ու ընդանրապես “ընտրություն” կոչվող անգլիական փողոցային թատրոնը պետք է վերացնել; Լավագույնը հայերիս համար եղել ա ու կլինի Ցեղապետի “իսնտիտուտը”- լինի դա Քեռի, Քավոր, թե Փողոցի Ջոջ;