Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են 2025 թ. 1000 խոշոր հարկ վճարողները. «Ժողովուրդ»

Հունվար 27,2026 10:15

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։

Ստացվում է, որ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 77.86 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի տվյալների համեմատ ավել է 11.12 մլրդ դրամով։ 2024 թվականին ընկերությունը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը, սակայն մեկ տարվա ընթացքում այն զգալիորեն բարելավել է դիրքերը։

«Գրանդ տոբակո» ընկերությունը երկրորդ տեղում է՝ 66.12 մլրդ դրամ հարկային մուտքերով։ Այն 2024 թվականի համեմատ արձանագրել է աճ՝ 2.57 մլրդ դրամով։ 2024 թվականի հունվար–դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։

Հետաքրքիր փաստն այն է, որ երրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պետական բյուջե վճարել է 52.16 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ 49.8 մլրդ դրամով պակաս է։ Զարմանալին այն է, որ 2024 թվականի ցուցանիշների համաձայն ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։

Նախորդ տարեսկզբին ԶՊՄԿ-ի ավելի քան 700 աշխատակից գործադուլ էր անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Սակայն «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը հայտարարություն էր տարածել և նշել, որ վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։

Չորրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 43.24 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ պակաս է 3.62 մլրդ դրամով։ 2024 թվականի ցուցանիշների հետ համեմատ դիրքային փոփոխություն չի կրել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031