Այսօր՝ հունվարի 27-ին՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օրը, կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն։ Այս օրը սահմանվեց օրերս՝ խորհրդարանի կողմից։ Նախաձեռնությունը ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանինն էր եւ Գեղամ Նազարյանինը։
Պանթեոնում ավելի վաղ հավաքվել էին զոհվածների ծնողները։ Ինչպես լրագրողներին փոխանցեց զոհված ժամկետային զինծառայող Արման Ազատյանի հայրը, ծնողները հավաքվել էին, որպեսզի չթողնեին, որ «Փաշինյանը պղծեր հերոսների շիրիմները»։ Նա նաեւ ասաց, որ այս օրը հիշատակի օր սահմանելու հետ ինքը հաշտ չէ։ Կարծում է, որ սա արվել է սեպտեմբերի 27-ը մոռացության տալու համար։
Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում լրագրողներին թույլ չի տրվել մտնել պանթեոնի տարածք։
Արման Ազատյանի հայրը փոխանցեց, որ միջադեպեր չեն գրանցվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի չի մոտեցել, ծաղիկներ է դրել ու արագ հեռացել է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































