«Հրապարակը» զրուցել է Տեր Նշան քահանա Պանֆյորովի հետ:
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ է իշխանությունների` «եկեղեցու բարենորոգման» տիրադավ խմբին միացած Հովնան Տերտերյանը որոշել մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին: Ի՞նչ ասելիք եւ անելիք ունի նա:
– Թող մասնակցի, կարող են եւ պետք է մնացածներն էլ մասնակցեն, բոլոր եպիսկոպոսները պետք է մասնակցեն անխտիր: Գուցե նրանցից մի քանիսը զրկված են պաշտոններից, սակայն, ի վերջո, դեռ եպիսկոպոսներ են եւ պետք է մասնակցեն: Ի վերջո, Եպիսկոպոսաց ժողովը հարցերի լուծումներ պետք է առաջարկի: Պետք է նստել եւ քննարկել: Պետք է դեռ սկզբից այդ ճանապարհն ընտրվեր, այլ ոչ թե ինչ-որ արտաքին ուժերի ազդեցությամբ փորձեին ինչ-որ բան անել, «բարեփոխումներ» անել եւ այլն:
– Ամեն կիրակի, ինչ-որ եկեղեցում հերթական քահանան զեղչում է Վեհափառի անունը, սակայն հաջորդ շաբաթ, երբ Փաշինյանն այլ եկեղեցի է գնում, տվյալ եկեղեցում այլեւս չեն զեղչում Վեհափառի անունը: Սա ի՞նչ նախադեպ է:
Կարդացեք նաև
– Վեհափառի անունը պետք է միշտ հիշատակվի, եթե Փաշինյանը նման պահանջ է դնում, եւ ոմանք դա կյանքի են կոչում, լավ բան չեն անում: Այո, քահանաները հաջորդ շաբաթներին չեն զեղչում Վեհափառի անունը, քանի որ Փաշինյանն է այդպես պահանջում իր իսկ «պատարագների» ժամանակ: Ամեն դեպքում` եկեղեցու սպասավորը չի կարող չհիշատակել Վեհափառի անունը, դա սխալ մոտեցում է: Այդ պատարագներն այնքան կտեւեն, որքան նա մնա իշխանության մեջ….
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































