Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». Ճանապարհը կարող է խոնավ թվալ, մինչդեռ իրականում՝ սառցակալած է

Հունվար 27,2026 11:47 Share

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։

🌡️ Ջերմաստիճանային ֆոն
Օդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի սահմաններում։ Սա բնորոշ է ինվերսիոն իրավիճակներին, երբ սառը օդը «լճանում» է հովիտներում ու նախալեռնային տարածքներում,

🌫️ Մառախուղ
Ինվերսիայի պայմաններում մառախուղը տարածվում է ոչ միայն Արարատյան դաշտում, այլև հարակից նախալեռնային հատվածներում, պահպանվելով նույնիսկ ցերեկային ժամերին և արեգակնային ճառագայթումը բավարար չէ սառը օդի շերտը քայքայելու համար։

❄️ Երբ թվում է, թե ձյուն է գալիս, բայց իրականում՝ ոչ
Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում մառախուղի մանր կաթիլները ենթարկվում են դեսուբլիմացիայի՝ ջրային գոլորշին անմիջապես անցնում է պինդ վիճակի առաջացնելով մանր սառցաբյուրեղներ։

📌 Արտաքուստ սա կարող է հիշեցնել թույլ ձյուն, սակայն իրականում դա տեղումներ չեն։ Դրանք մառախուղից առաջացած սառցային մասնիկներ են, որոնք.
🔺նստում են ճանապարհների, ծառերի, լարերի վրա
🔺արագ սառչում են մակերևույթին
🔺առաջացնում են մերկասառույց, հաճախ՝ աննկատ

⚠️ Վտանգ ճանապարհներին
Այս երևույթը հատկապես վտանգավոր է, քանի որ մերկասառույցը կարող է ձևավորվել առանց տեղումների, և վարորդները հաճախ չեն սպասում նման պայմանների։ Ճանապարհը կարող է թվալ պարզապես խոնավ, մինչդեռ իրականում այն սառցակալած է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031