Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Հունվարի 26-ի նիստում ԲԴԽ ոչ դատավոր անդամին բացարկի ներկայացման հավելյալ փաստարկը (առաջինը նախորդ նիստում դրսևորած վարքագիծն էր, որի մասին գրավոր բացարկ ներկայացրեց փաստաբանս` պարոն Զորայր Հարությունյանը), որի վերաբերյալ ԲԴԽ-ն չկարողացավ խորհրդակցական սենյակում տևական ժամանակ գտնվելով որոշում կայացնել և վերադարձան լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար, հետևյալում էր.
Այսպես`
- Նախորդ` 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին վերանայման («չվերանայելու» վարույթում) ոչ դատավոր անդամը, լինելով զեկուցող դատավոր, ստացել էր նախարարին հասցեագրված հարցերը, որը, ըստ ընդունված գրավոր ընթացակարգի, ինչպես նաև դիմողի միջնորդության, պահանջի, հատուկ նշման` պետք է հասցեագրեր նախարարին, ստանար պատասխան ու տրամադրեր դիմողին, սակայն, դրանք նախարարին չէր հասցեագրել «չցանկանալով դրանք հասցեագրել գործընկերոջը»` դատական նիստերի արձանագրությունում նշելով, թե նախարարից պատասխան չի ստացվել:
Գործի նյութերում միջնորդությունը վերահասցեագրելու, նախարարի կողմից ստանալու ապացույց առկա չէ: Լիազոր մարմինը` փոխնախարարը, նիստում հաստատեց, որ նման փաստաթուղթ նախարարությունը չի ստացվել:
Կարդացեք նաև
- Եզրափակիչ որոշումը ստորագրած ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամները պետք է ծանոթ լինեին գործի նյութերին, սակայն վերջնական որոշման մեջ բնականաբար չեն ներառվել նախարարի պատասխանները. դրանք նախարարին հասցեագրված չեն եղել:
- Խորհրդակցական սենյակից վերադառնալիս ԲԴԽ դատավոր անդամներից մեկի և ԲԴԽ նախագահի հարցը ըստ էության ուներ հետևյալ բովանդակությունը.
Գրության հասցեատերերի շարքում նշելով նախարարին` արդյոք հենց դիմողը չպետք է հասցեատիրոջը («պատճենը նախարարին») ուղարկեր գրության օրինակը, նույնիսկ եթե դիմողը հենց միջնորդության մեջ հատուկ նշել է, որ հարցերն ուղարկվում են ԲԴԽ` դրանք նախարարին վերահասցեագրելու, պատասխանները ստանալու և դիմողին տրամադրելու համար:
- Դիմողի` ԲԴԽ-ի կողմից տրված հարցի պատասխանը, մասնավորապես, հետևյալում էր.
Գրությունում «պատճենը որևէ մեկին» նշելը կարող է նշանակել, թե դիմողի կողմից այն ուղարկելու մասին տեղեկություն (ոչ ապացույց) և թե կարող է նշանակել, որ լեգիտիմ հասցեատեր է հանդիսանում նաև արդարադատության նախարարը:
- ԲԴԽ նախագահն արձանագրել է, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, իրենք կկայացնեն որոշումը, որը կհրապարակվի հաջորդ նիստին:
Ապացույցները ստորև.


















































