Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից վերադարձածներից երեքը հոգեբուժական հաստատություններում են՝ բուժզննման նպատակով: Ծանր վիճակում գտնվողներ չկան»

Հունվար 27,2026 12:36

«Ազատություն». Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում՝ այս հայերն ինչո՞ւ հեռացան Արցախից:

Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:

Վերադարձածներից մեկի հարազատը պատմեց՝ ընտանիքի անդամին երկուսուկես տարի անց տեսել է ծեծված, բռնության հետքերով:
Ստեփանակերտում մնացած հայերի տեղափոխության մասին ուրբաթ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, սակայն՝ առանց որևէ անվանացանկի: Հարազատները այսուայնկողմ ընկած տվյալ էին փնտրում:

«Կոտորվանք է զանգելով էս յան, էն յան, որ գոնե մի տեղեկություն… ոչ մի բան». – Էլեոնորա Համբարձումյանին մեկ օր անց է հաջողվել սոցապ նախարարության միջոցով ճշտել, որ եղբայրն, այո, տեղափոխվածների մեջ է, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում է: Հետո էլ սկսվեց ճշտումների հաջորդ փուլը՝ այցելել հնարավո՞ր է. – «Դե բա եկել ա ստեղ հասել, հիմա չգնա՞մ մի հատ տենամ ոնց ա վիճակը, մի հատ աչքովս տենամ ինչ ա, ոնց ա: Այ էդ ա, էլի, անհանգիստ եմ»:

Ոչ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ոչ Առողջապահության նախարարությունները, ոչ էլ այլ գերատեսչություն տեղափոխությունից հետո հարազատների հետ կապ չեն հաստատել, տեղեկատվություն չեն տրամադրել: Հարազատներն իրենք են դեսուդեն ընկել: Սոցապ նախարարության խոսնակը փոխանցեց՝ բոլորը գտնվում են պետական հոգածության ներքո: Առողջապահության նախարարությունից ասացին՝ երեք հոգի հոգեբուժական հաստատություններում են՝ բուժզննման նպատակով: Ծանր վիճակում գտնվողներ չկան:

«Ազատության» տեղեկությամբ՝ 11 տեղափոխվածների մեծ մասը Աղվերանում՝ մի հյուրանոցում են տեղավորվել:

Ի դեպ՝ Ստեփանակերտից տեղափոխվածներից մեկը ոսկյա խաչ ու շղթա է ունեցել, ըստ ականատեսի՝ Հակարիի անցակետում ադրբեջանցի աշխատակցին գրավել է ոսկին: «Դարդիդ կաց», – ասել է տղամարդը, անցել հայկական կողմ:

Սուսան Բադալյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031