«Անհասկանալի է այդ մարդկանց, գուցե մարդ էլ պետք չի իրենց ասել․․․ցավում եմ, որ նման մոտեցում ունեն, հուսով եմ, որ առաջիկայում ամեն ինչ կշտկվի»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած գոհունակության ու շնորհակալությունների մասին հարցին։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը եւ Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելեցին Եռաբլուր պանթեոն։
«Այսօր շատ կարեւոր օր է, պետք է ոգեկոչենք Հայաստանի համար բոլոր զոհվածների հիշատակը։ Շատ կուզեի նման օր մեր պատմության մեջ ընդհանրապես չլիներ։ Այսօր այն օրը չէ, որ այլ գնահատականներ տանք։ Պետք է այնպես անենք, որ նոր զոհեր չլինեն եւ ապրենք խաղաղ ու անվտանգ հայրենիքում»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա յուրաքանչյուրի դաստիարակության հարցը համարեց այն, որ ՀՀ կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ծաղիկներ չեն խոնարհել իր եւ Կարեն Սարգսյանի հովանավորությամբ կառուցված «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ ։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Լրատվամիջոցների տեսախցիկներն, ի դեպ, արձանագրել են, թե Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ ինչպես են դիպուկահարները տեղակայվում հարմար դիրքերում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































