Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։
Վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր։
Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։
Ճանապարհը մառախլապատ է։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































