Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ փոսեր ու ավտովթարների վտանգ (Ֆոտոշարք)

Հունիս 02,2023 19:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Լուսանկարներում Վանաձորի Երեւանյան խճուղու վերջնամասն է՝  դեպի Դիլիջան տանող ճանապարհահատվածի սկիզբը: Խոր ու մեծ փոսերը արդեն տեւական ժամանակ է, ինչ «զարդարում են» մարզկենտրոնի մուտքը, հաճախ դառնալով նաեւ վթարների պատճառ:

Փորձելով շրջանցել փոսերը, վարորդները ստիպված դուրս են գալիս հանդիպակաց երթեւեկելի գոտի՝ փորձելով խուսափել մեքենաները ջարդելուց:

Վանաձորի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ առաջիկա օրերին կբացվեն համայնքային բյուջեով փոսային նորոգման համար հայտարարված մրցութային փաթեթները, որից հետո շահող կազմակերպությունը համայնքային միջոցներով փոսային նորոգում կիրականացնի նաեւ նշված փողոցում:

Էդվարդ Արզումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: