Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Բերդի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, Բերդ քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, այլ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հայորդիների հիշատակին:
Բերդի քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը նահատակների հոգիների հանգստության համար աղոթք է բարձրացրել:
Հավերժ փառք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիներին:
Բերդի համայնքապետարան


















































