Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Արդեն 12 օր է, և միգուցե ավելի՝ Ախթալա/Շամլուղի հանքերի աշխատավորների մի խումբ գործադուլ է անում: Որևէ պետական լիազոր կառույց չենք տեսել, որ արձագանքի, փորձի խնդրին լուծում տալ. Օլեգ Դուլգարյան

Հունվար 27,2026 14:59 Share

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն 12 օր է, և միգուցե ավելի, որ Ախթալա/Շամլուղի հանքերի աշխատավորների մի խումբ, այն է՝ հորատողները, իրականացնում են գործադուլ։ Այսօր ևս աշխատավորները հավաքվեցին ընկերության դարպասների մոտ և իրականացրեցին իրենց պահանջատիրական ակցիան։

Կարծես թե ոչինչ չի փոխվել։ Պահանջները չեն փոխվել, պահանջները չեն բավարարվել։
Այս ընթացքում, բացի լրատվամիջոցներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, մարդկանց պայքարը կամ պահանջը այլ տեղ արձագանք չի ստացել։

Որևէ պետական լիազոր կառույց չենք տեսել, որ արձագանքի, միջամտի և փորձի խնդրին լուծում տալ։ Ինչ է ստացվում՝ մենք չունե՞նք համապատասխան լիազոր մարմիններ։ Հավանաբար ունենք, ուղղակի նրանց լիազորությունները կամ առաքելությունը չեն համապատասխանում սոցիալական պետության համար նախատեսված ձևաչափին։

Ըստ էության, պետական մակարդակով այս մարդիկ միայնակ են, և այդ անլուծելի խնդրի մեջ կա երկու լուծում․ կամ գնալ աշխատել՝ առանց պահանջների բավարարման, կամ ազատվել աշխատանքից, և այս դեպքում օրենքի ուժը կա և գործում է, կարծես։

Ըստ էության, պետական ինստիտուտների մակարդակում այս մարդիկ միայնակ են, և այդպես է եղել այս ոլորտում միշտ։ Անհատական պետական պաշտոնյաների կամ ՏԻՄ ներկայացուցիչների միջամտությունները չենք հաշվում․ մենք խոսում ենք պետական գործուն ինստիտուտների և մեխանիզմների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031