Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները․ փոխքաղաքապետ Առնո Նգաչա

Հունվար 27,2026 15:42

168.am. «Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:

Այն 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է:

«Voices of hope» հիմնադրամի և ամերիկյան «All prime group» ընկերության համատեղ արտադրության «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմում հեղինակները 6 տեղահանվածների օրինակով ներկայացնում են 120.000 հայերի ճակատագիրը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031