Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ 2026թ. հունվարի 26-ի բանաձևը սոցցանցերով անհարկի նենգափոխված է լուսաբանվում. Գևորգ Դանիելյան

Հունվար 27,2026 16:00

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԽԽՎ 2026թ. հունվարի 26-ի թիվ 2633(2026) բանաձևը սոցցանցերով անհարկի նենգափոխված է լուսաբանվում։ Միջազգային իրավական փաստաթղթերի խիստ քաղաքականացվածության մասին անգամ ավելորդ է խոսել, սակայն նույնիսկ այս համատեքստում հիշյալ բանաձևը միանշանակ ամրագրում է բոլորովին այլ դրույթներ՝

– Նախ, Վեհաժողովը ոչ թե դատապարտում է մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու փաստը, այլ սոսկ դրանց վերաբերյալ հաղորդումները, իսկ թե ովքեր են հաղորդումների հեղինակները, հանրահայտ է, դրանց միացել է անգամ խորհրդարանը. «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափից դուրս բևեռացման և խարանման համար: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու դավադրության մասին հաղորդումներով».

-«Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափից դուրս բևեռացման և խարանման համար: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ»։ Սա դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին, որի մասին պարզապես լռում են քարոզիչները.

– Վեհաժողովը փաստում է, որ նախընտրական գործընթացներում առկա են լրջագույն շեղումների առնչությամբ ոչ թե հաղորդումներ, այլ փաստեր. «Վեհաժողովը վերահաստատում է հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ 2026 թվականի հունիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ նախընտրական քարոզարշավը լինի հիմնախնդիրների և քաղաքականության վրա հիմնված և զերծ ընտրության մասնակիցների միջև անձնական հարձակումներից:

Այս համատեքստում Վեհաժողովը հղում է անում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն վարքագծի համապատասխան կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ այն ներգրավվելուց, հաստատելուց կամ տարածելուց և նախատեսել պատժամիջոցներ»:

-Վերջապես, Վեհաժողովը Ադրբեջանի համար պարտադիր է համարել «հայ կալանավորների» հանձնումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031