ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում․
🚑Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։
10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում` օգտագործեք car seat:


















































