Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի ու խոնարհումի օր Սյունիքում

Հունվար 27,2026 19:00

Կապանի Բաղաբուրջի սարահարթում հայրենիքի պաշտպանության համար անմահացածների հուշահամալիրում զինվորական նվագախումբը հնչեցնում է Հայաստանի ու բանակի օրհներգերը։ Ժամկետային զինծառայողները պատվո պահակ են կանգնել ամեն մի հերոսի հուշաքարի մոտ։

Հունվարի 27-ին՝ Հայաստանում առաջին անգամ նշվող հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի, ուժային ու իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, պետական տարբեր կառույցների աշխատակիցներ հուշահամալիրում են՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Նրանք մեկ առ մեկ մոտենում են հերոսների հուշաքարերին, ծաղկադրում կատարում։ Ռոբերտ Ղուկասյանը նաեւ զրուցում է անմահացածների հարազատների հետ, նրանց ուժ ու կորով մաղթում։

Պետական պաշտոնյաները ծաղիկներ են դնում նաեւ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։

Մինչեւ երեկո շարունակվում էր մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր։ Ծաղկեդրման ու հիշատակի արարողություններ են կազմակերպվել Սյունիքի բոլոր համայնքներում։

Վաղը՝ հունվարի 28-ին մարզում տեղակայված զորամասերում, ինչպես նաեւ որոշ քաղաքներում տոնական միջոցառումներ են նախատեսված՝ նվիրված հայոց բանակի 34-րդ տարեդարձին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031