Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովնան սրբազանը եպիսկոպոսաց ժողովին հանդես կգա տիրադավների դիրքերից». Տեր Վրթանես

Հունվար 27,2026 19:25

-Հովնան սրբազանը դեռևս տիրադավների հետ է և Նիկոլ Փաշինյանի պարտադրած հայտարարությունը ստորագրողներից մեկը: Քանի դեռ իր զղջման մասին հայտարարություն չի արել, կարծում ենք՝ տիրադավներից մեկն է ու եպիսկոպոսաց ժողովին հանդես կգա տիրադավների դիրքերից,- Aravot.am-ին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրակարգին միացած ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայտարարությանը, որով նա հայտնել էր, որ մասնակցելու է Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին:

-Եթե որպես տիրադավ է մասնակցելու ու այդ ժողովին տիրադավների շահերը պիտի պաշտպանի ու հանդես գա որպես տիրադավ, հազար ամոթ իրեն: Եթե ինքը զղջումով, ապաշխարությամբ փորձի մասնակցել, շատ ուրախ կլինենք, բոլոր մարդիկ էլ սխալվելու ընդունակ են, գուցե պարզվի՝ զղջում է, որ միացել է այդ տիրադավ խունտային,- հավելեց տեր Վրթանեսը:

Տեր Վրթանեսը անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող ԵԽԽՎ ընդունած բանաձևին՝ հավելեց. «Ռուբեն Ռուբինյանը գնացել էր ԵԽԽՎ ի՞նչ դիրքերից մասնակցելու՝ եկեղեցուն զրպարտելու, եվրոպացիներին խաբելու, որ իբրև թե եկեղեցական մի փոքր խումբ զավթել է Մայր Աթոռը: Ամոթ չի՞ անում, չի՞ տեսել համացանցում, որ քահանաների ու եպիսկոպոսների 90 տոկոսից ավելին իր աջակցությունն է հայտնում Վեհափառին:

Գնալ, հասնել այնտեղ ու սուտ իրավիճակ ներկայացնե՞լ: Եթե իրենք թուրք-ադրեբջանական գործակալներ էլ չեն, ապա գործում են որպես թուրք-ադրբեջանական գործակալ: Եկեղեցուն դիտում են որպես ռևանշիստական կառույց ու փորձում լիկվիդացնել եկեղեցին, բանակն ու պետական կառույցները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031