Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան

Հունվար 27,2026 23:20

Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան:

Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը:

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին կոնվենցիան ստորագրելու և այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման ջանքերին միանալու համար։

Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում՝ ԵԽ անդամ ու դիտորդ երկիր։

*Կոնվենցիան այս պահին ստորագրած երկրների ցանկն՝ Անդորրա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնտենեգրո, Նորվեգիա, Մոլդովա, Սան Մարինո, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԵԽ դիտորդ երկրներից՝ ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, ԵԽ ոչ անդամ երկրներից՝ Իսրայել, Ուրուգվայ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031