Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի հարցերով նախարար Թեո Ֆրանկենին։
▪️Դեսպան Բալայանը նախարար Ֆրանկենին ներկայացրեց Բելգիայում ՀՀ առաջին ռազմական կցորդ գնդապետ Վարդան Հովակիմյանին՝ ընդգծելով, որ ռեզիդենտ ռազմական կցորդի ներկայությունը թույլ կտա առավել ընդլայնել պաշտպանական ոլորտում հայ-բելգիական համագործակծությունը։
▪️Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել կրթական, մարտական պատրաստվածության և բժշկական ոլորտներում փոխգործակցություն ծավալելու ուղիները։
▪️Նախարար Ֆրանկենը շնորհակալություն հայտնեց Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շարունակական և կարևոր մասնակցության համար։ Քննարկվեցին խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։
Կարդացեք նաև
▪️Տիգրան Բալայանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի խաղաղության օրակարգի իրագործման ճանապարհին արձանագրված հաջողությունները, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերը՝ մասնավորապես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի արդյունքներն ու TRIPP-ի իրականացման ուղղությամբ քայլերը։ Այդ համատեքստում դեսպան Բալայանը Բելգիայի արտաքին առևտի նախարարի ուշադրությունը հրավիրեց բելգիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վրա։
▪️Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-բելգիական առաջիկա բարձրաստիճան այցելությունների օրակարգերի վերաբերյալ։
Բելգիայում Հայաստանի դեսպանատուն / ԵՄ-ում Հայաստանի առաքելություն


















































