Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գաղտնի պահեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցը, որպեսզի լղոզվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի դավադրությունը հայ ժողովրդի դեմ. Տիգրան Խզմալյան

Հունվար 27,2026 23:50

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը գրում է.

«Հունվարի 27-ը՝ Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր է սահմանվել։ Ես կարծում եմ, որ Հայոց Բանակի օրը, հունվարի 28-ը՝ հենց մեր զոհված եղբայրների եւ քույրերի հիշատակի օրն է եւ սգո եւս մեկ օր սահմանել պետք չէր, հատկապես որ ՀՀ այսօրվա իշխանությունը չի նշում հունվարի 13-19՝ Բաքվի հայկական ջարդերի, փետրվարի 26-28՝ Սումգայիթի սպանդի զոհերի հիշատակը, նոյեմբերի 9՝ 44-օրյա պատերազմում պարտության օրը, սեպտեմբերի 19՝ Արցախի Հայրենազրկման օրը, վերջերս անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնացող արտասահմանյան պատվիրակությունների հետ հայ պաշտոնյաներ այլեւս չեն գնում, այսօր էլ Եռաբլուրում շրջանցել էին Արցախում նահատակվածների քանդակը…

Էլ չեմ ասում, որ նոր «սգո օր» նշանակել միջազգայնորեն նշվող հրեաների Հոլոքոստի ամենամյա տարելիցին՝ կամ բարոյական տգիտություն է, կամ քաղաքական անգրագիտություն, որոնք երկուսն էլ բնորոշ են իշխող ՔՊ-ին։ Ինչի՞ համար է «լղոզվում» մեր ցավն ու հիշողությունը իշխանության քաղաքական հաշվարկներով, ո՞րն է սրա նպատակը։

Ըստ իս՝ նպատակն է նույնը, ինչը դրդեց Փաշինյանին գաղտնի պահել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցը, որպեսզի լղոզվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի դավադրությունը հայ ժողովրդի դեմ, քողարկվի ՀՀ իշխանությունների մեղքն ու պատասխանատվությունը, եւ փոխանակ քաղաքական գնահատական տրվի սրան, ազգի արժանապատվությունը պահպանվի՝ այդ ամենը «թաղվում» է նոր սգո օրվա «ընդհանուր գերեզմանում»։

Ես իմ մարտական ընկերների հետ նշելու եմ մեր զոհված եղբայրների եւ քույրերի հիշատակը վաղը՝ Հայոց Բանակի օրը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031