Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը. Ֆինլանդիայի ռազմական հետախուզություն

Հունվար 27,2026 23:59

Ռուսաստանը կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը։ Դրա մասին ասված է Ֆինլանդիայի ռազմական հետախուզության 2026 թվականի ակնարկում։

«Ռուսաստանը դեռևս կարևոր խաղացող է Հարավային Կովկասում, թեև նրա ազդեցությունը նվազել է։ Մոսկվան կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը, և երկու երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ թուլացել են»,– նշված է ակնարկում։

Մյուս կողմից, ըստ Ֆինլանդիայի ռազմական հետախուզության, Վրաստանը քաղաքական առումով ավելի է մոտեցել Ռուսաստանին։

«Ռուսաստանի գլխավոր նպատակը՝ մեծացնել իր գլոբալ ազդեցությունը, մնացել է անփոփոխ։ Նրա ռեժիմը Արևմուտքը դիտարկում է որպես սպառնալիք և ձգտում է թուլացնել այն՝ օգտագործելով Ուկրաինայում պատերազմը, այլ հակամարտությունները և թշնամական հիբրիդային ազդեցությունը՝ որպես գործիքներ։ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է եղել նախկին Խորհրդային Միության տարածքի և, մասնավորապես, Ուկրաինայի պատերազմի վրա, որը նա վարում է իր մյուս նպատակներին հասնելու գնով»,– նշված է գերատեսչության ակնարկում։

 

Թարգմանությունը՝ news.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031