Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը մեկ տարի վարձավճարի փոխհատուցում է ստացել պետբյուջեից. «Ժողովուրդ»

Հունվար 28,2026 10:48

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից ստացել է տան վարձավճարի փոխհատուցում՝ ամսական 100 հազար դրամ, այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ փոխհատուցումը ստանալու օրենքով սահմանված պայմաններին։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր։

Փաստ 1
Արթուր Հովհաննիսյանը մարզաբնակ չի եղել։

Փաստ 3
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի
• Նար-Դոսի փողոցի վրա գտնվող բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվել է 2021 թվականի նոյեմբերի 27-ին,
• պայմանագիրը կադաստրի կողմից վավերացվել է միայն 2021 թվականի դեկտեմբերի 2-ին։

Փաստ 4
Սա նշանակում է, որ 2021 թվականի գրեթե ամբողջ ընթացքում, երբ Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովից՝ ՀՀ հպարտ հարկատուների հաշվին, ստացել է պետական բյուջեից վարձավճարի փոխհատուցում,
👉 չի ունեցել կադաստրով վավերացված վարձակալության պայմանագիր,
👉 հետևաբար՝ չի ունեցել իրավական հիմք այդ գումարները ստանալու համար. սա ենթադրյալ ապօրինություն է։

Փաստ 5
ԱԺ աշխատակազմը վարձավճարի փոխհատուցում տրամադրելիս նախապես հավաքում է փաստաթղթերը, և առանց դրանց փոխհատուցում չի տրամադրվում։ Այդ փաստաթղթերի պարտադիր մաս են
• կադաստրի տեղեկանքը՝ Երևանում սեփականություն չունենալու մասին,
• վարձակալության պայմանագիրը՝ հստակ հասցեով։

Ինչու է ԱԺ ղեկավարությունը աչք փակել Արթուր Հովհաննիսյանի կիսատ ներկայացված փաստերի վրա։ ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը վարձավճարի փոխհատուցումը ստացել է հենց Նար-Դոսի հասցեում գտնվող տան համար, սակայն այդ հասցեով վարձակալության պայմանագիր այդ պահին գոյություն չի ունեցել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է, եւ ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել. «Այո, ես ստացել եմ վարձավճարի փոխհատուցում շուրջ 1 տարի, մինչև Երևանից դուրս սեփականության ձեռք բերումը (2011–2023 թթ. ապրել եմ վարձով)։ Դրա համար ներկայացվել են բոլոր փաստաթղթերը, և հետո՝ սեփական դիմումիս համաձայն, հրաժարվել եմ վարձավճարի փոխհատուցումից, չնայած շարունակել եմ վարձով ապրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031