Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբովյան» բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ոտքով հարվածել է իրեն բուժօգնություն ցուցաբերող բժշկուհուն և սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել նրա գլխին. Shamshyan.com

Հունվար 28,2026 11:44

Shamshyan.com. Հունվարի 11-ին  արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը  06։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոցում բուժառուի կողմից բժշկին ծեծի ենթարկելու հետևանքով «գլխի գագաթային շրջանի ճակատի աջ վերին կոպի սալջարդ վերքեր, աջ այտի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 66-ամյա Նաիրա Ք․-ն է։

Ոստիկանները պարզել են, որ հունվարի 11-ին ժամը 02։30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնի  վիրակապարանում, Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ամուր Ա․-ն, բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ, ոտքով հարված է հասցրել Նաիրա Ք․-ի կրծքավանդակին, և սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նաիրա Ք․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում, որպես վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031