Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ եմ՝ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը. Արթուր Վանեցյան

Հունվար 28,2026 11:52

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը:

Հավերժ փառք մեր ազգային և պետական շահերի պաշտպանության համար իրենց կյանքն ու առողջությունը տված մեր ծնողներին, եղբայրներին, քույրերին և զավակներին:

Երախտագիտություն և խոնարհում մեր հերոսների ընտանիքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031