Լրահոս
Օրվա լրահոսը

4 քայլ դեպի ապահով խաղաղություն. Արման Թաթոյան

Հունվար 28,2026 12:13

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ հայրենակիցներ, Պատերազմից հետո հունվարի 28-ը շատերի համար այլևս տոն չէ։ Այն դարձել է օր, որ կարծես հիշեցնում է, որ մենք կորցրել ենք վստահությունը մեր պետության ու անվտանգության, ինքներս մեր հանդեպ։

Վարչապետի պաշտոնին իմ առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է։

Բոլորս գիտենք, որ խաղաղությունը կարող է երաշխավորված լինել այն դեպքում, երբ ուժեղ ես, երբ կարող ես պաշտպանել ինքդ քեզ։

Այն խաղաղությունը, որը կախված է ուրիշի կամքից կամ թելադրած պայմաններից, խաղաղություն չէ։

Եթե ուզում ենք իրական ու ապահով խաղաղություն, պետք է լինենք ուժեղ, ունենանք բանակ, որին վստահում են քաղաքացիները, որտեղ պաշտպանված է զինվորը, հարգված է սպան և որի հետ հաշվի են նստում։ Խաղաղությունն առանց ուժեղ անվտանգության ինքնախաբեություն է և դա վտանգավոր է մեր ապագայի համար։

4 քայլ դեպի իրական ու ապահով խաղաղություն

Իմ առաջին քայլը՝ որպես Վարչապետ, կլինի ստեղծել ռազմական բարեփոխումներիհանձնաժողով, որը կմիավորի Հայաստանի և աշխարհի լավագույն միտքն ու փորձը։ Հանձնաժողովը վեց ամսվա ընթացքում պետք է մշակի համապարփակ ռազմավարական ծրագիր, որի իրականացումը կսկսվի անմիջապես։

Քայլ 2․ Հստակ ժամկետներ ևհաշվետվողականություն

Հանձնաժողովին կտրվի կոնկրետ մանդատ՝

  1. մեր պաշտոնավարման առաջին տարվաավարտին ապահովել զսպման լիարժեք կարողություններ,
  2. մեր պաշտոնավարման առաջին ժամկետիավարտին հասնել ռազմական հավասարակշռության։

Քայլ 3․ Պետության ներդրումն անվտանգությանհամակարգում

Նույնիսկ մինչև հանձնաժողովի ծրագրիներկայացումը՝ մենք կընդունենք օրենսդրություն, որով պաշտպանության ծախսերը երբեք չեն կարող լինել Հայաստանի համախառն ներքին արդյունքի, այսինքն՝ ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր։

Սա նշանակում է՝ մեր պաշտոնավարման առաջին տարվանհաջորդող պետական բյուջեով ռազմական ծախսերն առնվազն մեկ միլիարդ դոլարով ավելի են լինելու այսօրվա ծախսերի համեմատ։

Մենք պաշտպանական ծախսերից տարեկան կես միլիարդ դոլար պարտադիր կուղղենք հայաստանյան ընկերություններից գնումներիհամար՝ արագացնելու համար մեր ներքին ռազմարդյունաբերական համալիրիզարգացումը։

Քայլ 4․ Ճշմարտություն և պատասխանատվություն

Ուժեղ բանակը նաև ճշմարտություն է ու պատասխանատվություն։

Մենք անմիջապես կհանրայնացնենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հրապարակել, ինչից կարելի է միայն եզրակացնել, որ նա այդ կերպ փորձում է թաքցնել իր ձախողումները։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու այս հարցերի պատասխանները և մենք դա կապահովենք։

Մենք պարտավոր ենք գնահատել եւ թեկուզ ուշացած արժևորել մեր հերոսների սխրանքը, որն անտեսված է։

Մենք կշարունակենք, կընդլայնենք և կարագացնենք մեր ռազմական համագործակցությունն ու վերապատրաստման ծրագրերը Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգներիհետ։

Կլինեն մարդիկ, որ կհարցնեն՝ ինչպես կարող ենք այդպիսի քայլեր մեզ թույլ տալ։ Իմ պատասխանն է՝ իսկ ինչպե՞ս կարող ենք այդպիսի քայլեր չանել։

Ոչինչ նշանակություն չունի, եթե չունենք խաղաղություն և անվտանգություն, ինչն իրական աշխարհում նշանակում է մեր կարողությունը պաշտպանելու ինքներս մեզ։

Ակնհայտ է, որ այս բոլոր ողջախոհ քայլերը պետք է լինեին Նիկոլ Փաշինյանի ծրագրի հիմքում՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Բայց այդպես չեղավ, ինչը նշանակում է, որ իրական անվտանգության ու խաղաղության կարող ենք հասնել միայն այս տարվա ընտրություններում նոր վարչապետ ընտրելով։

Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առաջ, խոնարհվում ենք մեր հերոսների սուրբ հիշատակի առաջ և պարտական ենք նրանց ընտանիքներին։

Շնորհավո՛ր, Հայոց բանակի օրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031