Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ո՞ւմ գլխին պիտի թափեր, մեր գլխին, չէ՞, բա մեր իշխանություններն ի՞նչ էին անում»

Հունվար 28,2026 12:29

«Բերեք ոչ բանակը մանիպուլյացիա անենք, ոչ էլ Եռաբլուրը, հանգիստ թողեք։ Մենք տարել ենք հաղթանակ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Հետագայում քաղաքական դաշտում ինչ եղավ, հենց հիմնականում նախորդ իշխանությունների օրոք ինչ եղավ, էտի հիմնականում իրենց խնդիրն է։ Ինչ վերաբերում է մեզ, մենք փայլուն մեր հաղթանակները տանելու ենք՝ համախմբված»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Հարցին, թե մեր բանակը հետագայում հաղթանակներ կունենա՞, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Լսեք, էսօր մեր գերխնդիրն է՝ գնանք խաղաղության, ընթացքում կերեւա։ Մի բերեք ստեղ, ես ինչ-որ բաներ ասեմ, ադրբեջանական սարքերը սաղ ինձանից են խոսում, նյութեր են գցում։ Հանգիստ մնացեք, հետագան հետո կերեւա, բայց էսօր մեր գերխնդիրը մեր բանակի կայացումն ու մեր ժողովրդի համախմբումն է»։

Հարցին, թե համարո՞ւմ է, որ հիմա բանակը կազմաքանդվում է, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Ոչ, ո՞նց կարամ համարեմ։ Ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք, բանակը ո՞նց կարա կազմաքանդվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել։ Հարցին, թե 44-օրյա պատերազմում ո՞ւմ ձեռքով պարտվեցինք, նա պատասխանեց․ «Էտի բարդ խնդիր է, քննություն է եթում, կպարզվի»։

Նա նաեւ ասաց, որ նախորդ իշխանությունները վատն են եղել․ «Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ո՞ւմ գլխին պիտի թափեր, մեր գլխին, չէ՞։ Բա մեր իշխանություններն ի՞նչ էին անում, եթե իրենք էլ գիտեին, որ ոչ մի հարց չի կարա բանակցային փուլում լուծվի»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դու հիմա Հրազդանի տարածաշրջանի գլխավոր կուլակն ես, բայց բոլոր ժամանակներում էլ գործերդ ՀՀ իշխանությունների հետ վատ չեն եղել, կարող էիր հանգիստ կարծիքդ իրենց հայտնել։ Որ թշնամին 20 տարի զենք էր առնում, լեզուդ բունն էիր մտցրել, թե? ավելի խոր տեղ։ Բա գնայիր կռված ընկերներիդ հավաքեիր ու էդ հարցերը իշխանության առաջ բարձրացնեիք, պահանջեիք ժամանակակից զենքեր գնել։ Դու սուտի հայրենասեր ես և անսկզբունք մարդ, քո մակարդակն էլ գիտենք, քո խելքի չափն էլ, քո երկերեսանիությունն էլ։
    Որ մի տեղ ես գնում, հետևիցդ էլ մի քանի մեքենա մարդ ես տանում, իբր թե կարևոր ֆիգուր ես ու քեզ ուղեկցում են։ Ափսոս չի? էդքան բենզինը, որ ԵԿՄ-ի ֆոնդից ծախսում եք քո անձնական տեղաշարժերի վրա։

  2. Հայ մարդ says:

    Սասուն Միքայելյան, դու քեզնից ինչ? կարևորություն ես ես ներկայացնում, որ քո բառերով ասած. “ադրբեջանական սարքերը սաղ քեզնից են խոսում, նյութեր են գցում”:
    Լսիր այ տղա, դու եռաբլուրում սողալով պետք ա տեղաշարժվես, քանի որ այդտեղ հանգչող տղաների հետ համեմատած դու ստից կռվող ես եղել, դու ընդամենը խրամատում թաքնվող ես եղել, կյանքիդ վրա դողացող, իսկ նրանք կռվել են ու մեր Հայրենիքին իրենց ունեցած ամենաթանկ բանն են նվիրել – իրենց երիտասարդ կյանքը և իրենց չապրած տարիները։ Այնպես որ, ՔՊ-ական խաժամուժի անդամներ, հեռու մնացեք մեր Սրբավայր Եռաբլուրից և մի խաթարեք մեր Հերոսների անդորրը ու մի պղտորեք մեր Հերոսների հարազատների անաղարտ վիշտը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031