2026 թվականի հունվարի 27-ին, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը հանդիպել է «Ալշայա Գրուպ» ընկերության գլխավոր տնօրենին կից գրասենյակի ղեկավար Սթիվեն Գորմանդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Սթարբաքս»-ի Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված մանրամասները:
Քննարկման ընթացքում ընդգծվել են Հայաստանի տնտեսական կայունության, սպառողական շուկայի հնարավորությունների և երկարաժամկետ զարգացման հետ կապված հարցերը, ինչպես նաև «Սթարբաքս»-ի տարածաշրջանային օպերատիվ գործընկերոջ հետ բանակցությունները շարունակելու գործնական քայլերը։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել դեպի շուկա մուտքի հիմնական ասպեկտների հետ կապված հարցերին՝ տեղանքի ընտրությանը, իրավական և գործառնական պահանջներին, ինչպես նաև հասարակական և մասնավոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությանը։ «Էնթերփրայզ Արմենիա»-ն աջակցելու է այս գործընթացին և հանդես է գալու գործընթացը համակարգողի դերում:
Քննարկումները «Ալշայա Գրուպ»-ի հետ շարունակվում են՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունը և հասնել գործնական արդյունքների


















































