Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ ենք, մեր ցավը կիսելու համար»․ զոհվածի հայրը՝ Նարեկ Կարապետյանին

Հունվար 28,2026 13:13

«Շնորհակալ ենք, մեր ցավը կիսելու համար»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին դիմեց 44-օրյա պատերազմում զոհվածներից մեկի հայրը։

«Մեր ձեւով» շարժման անդամներն այսօր՝ ՀՀ ԶՈՒ-ի օրը Եռաբլուր պանթեոնում էին, նրանք ծաղիկներ խոնարհեցին նաեւ արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին։

«Ինչ են սրանք անում մեզ հետ, ամեն ինչ պետք է անել, որ նրանց հեռացնենք իշխանությունից, որ նրանց հետքն անգամ չմնա։ Խնդրում ենք»,- Նարեկ Կարապետյանին լացակումած դիմեց զոհվածներից մեկի հարազատ մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գլխավոր լուսանկարը եւ գրառում արել. «Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար։ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031