«Նիպա վիրուսը նոր չէ, դրանով մենք առաջին անգամ զբաղվել ենք 1998-89 թվականներին, այն ոչ միայն Հնդկաստանում, այլեւ հարավ-արեւելյան Ասիայում է հանդիպում»,-Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի միացմամբ կայացած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն՝ ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգության մասին խոսելիս: ԱՀԿ-ն, սակայն, վարակի հետագա տարածման ռիսկը ցածր է գնահատել՝ նշելով, որ Հնդկաստանում վիրուսով վարակվածները բուժվում են հիվանդանոցներում:
«1990-2000-ականներից սկսած այդ վիրուսը մեզ անակնկալներ է մատուցում: 2009- 2025-ին այն իր մասին չի հիշեցրել, բայց այժմ առկա է հարավ-արեւելյան Ասիայում, Չինաստանում, Վիետնամում, Հնդկաստանում: Վիրուսի տարածման ուղիղ աղբյուր են չղջիկները, մկները, որոշ թեւավորներ, որոնք իրենց մեջ կրում են այդ վիրուսը, որը նրանց համար վտանգ չի ներկայացնում»,-հավելեց ակադեմիկոսը:
Նա հիշեցրեց, որ մի անգամ էլ խոզաբուծարանում աշխատողներն են Ավստրալիայում այդ վիրուսով վարակվել: Գենադի Օնիշչենկոն նշեց, որ վարակը փոխանցվում է հիմնականում սննդի ու ջրի միջոցով:
«Դա ծանր հիվանդություն է, այն առաջացնում է էնցեֆալոպատիա՝ ուղեղի բջիջների վնասում, եւ 100 վարակվածներից 80-ը կարող է մահանալ: Եթե քովիդի դեպքում մարդուց կարող էր հազի, փռշտոցի, օդի միջոցով մարդուն փոխանցվել վարակը, այս վիրուսի դեպքում այդպես չէ, Նիպան գործնականում օդակաթիլային ճանապարհով չի տարածվում»-հավելեց նա:
Կարդացեք նաև
Ընդգծեց, որ համապատասխան վակցինա ստանալը բարդ չէ, բայց այս վարակը նաեւ մուտացվելու հատկություն ունի եւ կարող է փոխանցվել նաեւ ընտանի կենդանիներին:
Գենադի Օնիշչենկոն խորհուրդ տվեց սահմանափակել այցերը այդ երկրներ, որտեղ կան հիվանդության դեպքեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































