Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն ուժն է, որ կարող է զսպել հակառակորդին և թույլ չտալ, որ Հայաստանի ապագան որոշվի մեզնից դուրս. Մեսրոպ Առաքելյան

Հունվար 28,2026 13:25

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Հայոց բանակը չի ծնվել հեշտ ճանապարհով։
Այն կազմավորվել է պատերազմի, շրջափակման ու անորոշության պայմաններում։

Կերտվել է կամավորի կամքով, զինվորի հավատով և ժողովրդի միասնականությամբ։

Այս ճանապարհին ունեցել ենք հաղթանակներ, որոնք դարձան մեր պետականության հիմքը, և կորուստներ, որոնք վերածվեցին ազգային ցավի։

Պետություն և այն պաշտպանող բանակ ունենալու համար մենք վճարել ենք ամենաբարձր գինը։

Այսօր, երբ Հայաստանը գտնվում է բարդ և վտանգներով լի աշխարհաքաղաքական միջավայրում, մեկ ճշմարտություն կա, որն այլևս կասկածի տեղ չի թողնում․

Հայոց բանակը մեր գոյության երաշխավորն է։

Ուժեղ բանակը պատերազմ չի ուզում, բայց միայն ուժեղ բանակն է, որ խաղաղություն է պարտադրում։

Միայն ուժն է, որ կարող է զսպել հակառակորդին և թույլ չտալ, որ Հայաստանի ապագան որոշվի մեզնից դուրս։

Մեր հազարավոր զոհերի հիշատակը մեզ իրավունք չի տալիս թուլանալու։
Այն մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, պատասխանատու և հեռատես, որպեսզի մեր պետությունը երբեք այլևս գոյության կռվի առաջ չկանգնի։

Ուժեղ բանակ՝ հանուն խաղաղության։

Ուժեղ բանակ՝ հանուն անվտանգության։

Փառք Հայոց բանակին։

Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայաստանի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031