«Մենք մեր ուղերձը հղել ենք․ եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակին, աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով, բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը։
Նա լրագրողներին կոչ արեց՝ «ավելորդ հարցումներով չխաթարել օրվա խորհուրդը»։ Իսկ լրագրողների հարցերը վերաբերում էին Մասյացոտնի թեմում առաջացած խնդրի հանգուցալուծմանը, նաեւ առհասարակ, Եկեղեցու դեմ իշխանության ասպատակություններին։
«Տերն ընդ ձեզ, մնացեք խաղաղությամբ»,- լրագրողներին օրհնեց Վեհափառը։
Կարդացեք նաև
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել։ Եռաբլուրում հնչեց Տերունական աղոթքը, ապա աղոթք բարձրացվեց զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































