Factor. Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցությունը թիրախավորող ապատեղեկատվության վերաբերյալ։ Նշվում է, որ «մի շարք արտասահմանյան առցանց լրատվական ալիքներ և սոցիալական ցանցեր տարածում են կասկածելի ծագում ունեցող ապատեղեկատվություն», որը «չի արտացոլում իրականությունը և նպատակ ունի վնասել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքին»։
Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս ապատեղեկատվական արշավը սկիզբ է առել ինտերնետի ռուսալեզու հատվածից և ծագել է Tsargrad.tv ռեսուրսից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































