ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը եւ ծանոթ չէ դրանում հնչեցված մեղադրանքներին։ Բայց Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ խնդիր ունի ավելի շատ արդարացնելու մեր երկրում տեղի ունեցող ձախողումները, պարտությունների շղթան․ «Իր պատասխանատվությունն այս ամենից այն կողմ դնելու, հանրության ուշադրությունն այլ կողմ սեւեռելու համար փորձում է այս կամ այն կողմին մեղավորներ նշանակել»։
Հիշեցնենք, ՀՀ ԶՈՒ օրվա առիթով հղած ուղերձում Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար կրկնել է՝ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։
«Մենք պարտավոր ենք մեր անվտանգությունն ապահովել սեփական ջանքերով, մեր ուժերով, Հայոց բանակի գոյությամբ, մարտունակությամբ եւ հզորությամբ։ Մնացածն այլ խնդիր է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ հայկական զինված ուժերի նախկին փառքը ետ բերելու համար միավորվել է պետք։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ մասնակցությամբ։ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ որոշում դեռ չկա․ ՀՀԿ ԳՄ մեկ նիստ է եղել, 3,5 ժամ քննարկել են հարցը, բայց որոշում չի կայացվել։ Ընդդիմադիր ուժերի միավորման մասին հարցին էլ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց՝ 2018 թվականից հետո հայաստանյան քաղաքական դաշտում հստակ ընդդիմադիր կեցվածք ունեցող մեկ ուժ է եղել՝ ՀՀԿ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից


















































