Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը նշել է՝ ինքն է ուզում ղեկավարել հայ առաքելական եկեղեցին, սա ժողովրդավարության, կրոնական ազատությունների խախտում չէ՞, որը ՀՀ-ն ստանձնել է»․ պահպանողականների խմբի ղեկավարի հարցը՝ Միրզոյանին

Հունվար 28,2026 16:20

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ Էդվարդ Լեյը հիշեցրեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքն է ուզում ղեկավարել հայ առաքելական եկեղեցին և այն փոխել ազգային եկեղեցով, որը չի կարողանա խառնվել ազգային գործերին և հարցրեց՝ սա մի՞թե խախտում չէ ժողովրդավարության, կրոնական ազատությունների և խոսքի ազատության, որը ԵԽ յուրաքանչյուր անդամ ստանձնել է։

Արարատ Միրզոյանն ի պատասխան՝ դա բամբասանք բնութագրեց ու ասաց, որ հստակեցումների կարիք կա և դիմելով Սոցիալիստների խմբի խոսնակին՝ նշեց․ «Գիտակցում եմ Ձեր ջանքերը և ներդրումը հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանության գործում։ Կարևոր դերակատարում եք ունեցել Երուսաղեմում, բայց Ձեր որոշ որակավորումների հետ համաձայն չեմ։ Ցավում եմ, որ Ձեր տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ․ սա ամենաքիչն է, որ կարող եմ ասել։

ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ որևէ հալածանք չկա, սակայն ուզում եմ Ձեզ հարցնել՝ ունենք իրավիճակ, երբ ՀՀ որոշ քաղաքացիներ հրապարակային կոչ են անում ժողովրդավար եղանակով ընտրված կառավարարության ձեռքից բռնի կերպով իշխանությունը վերցնել, իշխանության ղեկավարների նկատմամբ կոչեր են հնչում, որոնցից մեկն էլ ես եմ։ Այդ դեպքում ո՞րը կլիներ Ձեր որոշումը և գործողությունները։

ՀՀ-ում գործում է օրենքի գերակայություն, ու բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է գործեն օրենքի շրջանակներում՝ լինի հոգևորական, քաղաքական գործիչ, պաշտոնյա, արվեստագետ։ Հիմա կան ընթացիկ դատական վարույթներ, չեմ ուզում թերարժևորել անմեղության կանխավարկածը։ Բայց մենք լսել ենք այս հայտարարությունները՝ բռնի կերպով հեռացնելու իշխանությունից ժողովրդավարության եղանակով ընտրված ղեկավարներին։ Տխուր իրականություն է ՀՀ-ում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ես էլ պահպանողականների խմբի այս ղեկավարին մի հարց ունեմ.
    “Ար յու ըն այդիըտ, սըր, օր յու ջաստ փրիթենդ սօ?”

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031