«Սպասում էի, թե Ռոբերտիս երբ պետք է բերեմ հետ՝ դպրոց: Ուշ թե շուտ պետք է լիներ, ուղղակի ընկերներս մի քիչ շտապեցրին, բայց փառք Աստծո, այս տարի իր 30-ամյակն է, եւ 30-ամյակին իր դպրոցում կլինի: Գաղափարն այդպիսին էր»,- թիվ 147 դպրոցի բակում Ռոբերտ Աբաջյանի արձանի բացմանը նշեց հերոսի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը՝ անդրադառնալով որդու բրոնզաձույլ արձանի տեղադրմանը: Արձանի հեղինակը Վահագն Պապոյանն է:
«Ամեն ինչ իր հունով իր տեղն ընկավ, ամեն բան ձեռնարկել են ընկերներս, օգնել են ընկերներս, շատ են, որ անունները տան: Մեր բանակի տոնը շնորհավոր լինի, թող մեր բանակը հզոր լինի, մեր տղերքն էլ թող խաղաղության մեջ ծառայեն»,-հավելեց Ալեքսանդր Աբաջյանը:
Հարցին՝ իր տպավորությամբ հաջողվա՞ծ է արձանը, նմա՞ն է որդուն, հերոսի հայրն այսպես արձագանքեց. «Երբ մայրս զանգեց, ասացի՝ «Կյաժի» մոտ կանգնած եմ, արձանն այդքան նման էր…Ընկերներիս շնորհիվ է արձանը ստեղծվել, ամեն ինչ իրենք են արել, ես մենակ անզոր եմ, փառք մեր հերոսներին, որ նրանց հարգող կա, չնայած չհարգողներ էլ կան…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































