«Այստեղ հիմնական հարցը ոչ թե «ինչն» է, այլ «երբ»-ը։ Հույս ունեմ, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի, շաբաթների ընթացքում, այնուհետև լրիվ կբացենք սահմանը։ Սա օգտակար կլինի երկու երկրների ժողովուրդների համար»,-ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ, պատասխանելով Կիպրոսի ներկայացուցիչ Հասան Տակոյի հարցին՝ արդյոք կա՞ ժամանակացույց, թե երբ կբացվի սահմանը ՀՀ-ի և Թուրքիայի միջև, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա վստահեցրեց՝ «թուրք գործընկերների հետ ունենք ինտենսիվ ու արգասաբեր երկխոսություն»: «Մեր օրակարգը հարուստ է, կա հանձնառություն և պատրաստակամություն, որի վերջնանպատակը հայ-թուրքական երկխոսության, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է երկու երկրների միջև, այնուհետև ամբողջապես սահմանի բացումը։ Առ այսօր երկու երկրներին հաջողվել է վստահության ամրապնդման միջոցների իրականացումը, Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման դեպքում այս երկաթուղով տարանցում կիրագործվի»,-հավելեց Միրզոյանը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































