Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակային ասել եմ՝ Արայիկ Հարությունյանի տեղակալ Զառայի ամուսինն է: Դատախազությո՛ւն, ԱԱԾ, որտե՞ղ եք». ավագանու անդամ

Հունվար 28,2026 20:23

«Ավտոբուսների մեջ կոպեկների համար սարք էին տեղադրել՝ լավ գիտակցելով, որ այդ սարքը 4 ամիս հետո պետք չի գալու: Այդ սարքի  գինը շուկայում առավելագույնը 38.000 դրամ է, բայց այն մարդը, որ վաճառել է  Երեւանի քաղաքապետարանին, վաճառել է 135.000 դրամով: Այդ մարդը Արայիկ Հարությունյանի տեղակալի՝ Զառայի ամուսինն  է՝ Ռուբոն: Հրապարակային ասել եմ՝ ԱԱԾ, դատախազությո՛ւն, որտե՞ղ եք… Երեւան քաղաքը շուրջ չորս տարի գլխավոր հատակագիծ չի ունեցել:  Գլինկայի փողոցի վրա գլխավոր հատակագծով նախատեսված է, որ ճանապարհ պետք է լինի, դրեցին շենք սարքեցին: Իրենց մոտիկն էր էլի… Դրա փոխարեն մի հատ թթու խոսք ՔՊ-ականի, Նիկոլ Փաշինյանի հասցեին ասես, հաջորդ օրը դատախազությունը, ԱԱԾ-ն դուռդ կթակի», -այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ մի շարք նմանատիպ դեպքեր թվարկեց Երեւանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ  Մանուկյանը ու հարց առաջ քաշեց,- «Հիմա սա համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ չէ: Որ տենդերի հետեւը քանդում ես, իրանցից մեկը դուրս է գալիս: Ֆիրդուսի 33-րդ թաղամասը,  ի սկզբանե  նախատեսված է  եղել 5 հարկանի շենք, գնում, նայում ես՝ բոլորը մեծ շենքեր են կառուցած… ՔՊ-ականի համար ձրի է խախտումը, անուշ ախպերներինը շինարարության ընթացքում՝ 500 դոլար, անծանոթինը՝ 3000 դոլար: Հիմա սա համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ չէ: Երեւան քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլար է: Այսօր մեկնումեկս տեսնո՞ւմ է դա որտեղ են ծախսում»:

Միջոցառման տեսանյութն ամբողջությամբ՝ ստորեւ.

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031