«Պետական կառավարման համակարգում կան կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք մարմիններ՝ վարչապետին կից հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, ոստիկանությունում կա հատուկ մասնագիտացված ստորաբաժանում: ԱԱԾ-ում կա տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչություն, դատական համակարգում կա մի ամբողջ հիերարխիա, բոլորը պետք է զբաղվեին մի փոքր խմբակի կոռուպցիոն գործունեությունը բացահայտելու հարցերով: Եթե նրանք իրենց գործն արած լինեին, դուք ինչո՞ւ պետք է դրանով զբաղվեիք,- այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ասաց հանրային գործիչ Էդգար Ղազարյանը:
«Այս ամենի հետ միասին մենք այսօր գործ ունենք մի իշխանության հետ, որը, բացի նրանից, որ իրականացնում է համակարգված կոռուպցիա, էդ տիպի կոռուպցիա էս տեսակի դրսեւորումներով ՀՀ անկախության պատմության մեջ երբեւէ չի եղել… մեր երկրում իշխանավորները զբաղվում են կոռուպցիայուվ, բայց թիրախում են հայտնվում այն մարդիկ, որոնք դրա մասին խոսում են»,- հավելեց Ղազարյանը:
Նա անդրադարձավ անեւ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվություններին: «Այդ հիմնադրամի մասին ոչ մեկ չի խոսում: Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսի 8-ին վարչապետ է ընտրվել, հունիսին հիմնադրվել է «Իմ Քայլը» հիմնադրամը, որը կարճ ժամանակահատվածում սկսել է հավաքել միլիոնավոր դրամների գումարներ, բայց 0 հաշվետվողականություն: 2021-ին հիմնադրամը ընդհանուր ունեցել է 301 հազար 235 դոլարի նվիրատվություն, որից 300 հազարը մի հոգի է տվել՝ անանուն: Ինչի՞ վրա են այդ փողերը ծախսում, ոչ մի հաշվետվողականություն: Հիմնադրամի փոխտնորենն ասում է, օրինակ՝ տիկին Աննան գնացել է Քաթարում մասնակցելու արաբական ձիերի փառատոնի: Եթե տիկին Աննան ո՛չ արաբ է, ո՛չ ձի, ինչի՞ համար է գնացել Քաթարում արաբական ձիերի փառատոնի: Լեհաստանում լեհական սագերի, մի ուրիշ տեղ չինական հավերի փառատոն կարող է լինի, ամեն տեղ տիկին Աննան պետք է գնա՞»,- հավելեց Ղազարյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































