«Իրանն այսօր». Իրանի ցույցերի մեկնարկից անցել է մեկ ամիս։ Ակցիաներ այլևս չեն անցկացվում, բայց Իրանի շուրջ լարվածությունը պահպանվում է։
🔺Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավելի ծանր հարված հասցնել, քան 2025-ի ամռանը՝ շեշտելով, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արագ կատարել իր առաքելությունը։ Նա հույս է հայտնել, որ Իրանը բանակցությունների սեղանի շուրջ կնստի և հավելել, որ «ժամանակը սպառվում է»:
🔺Ըստ CNN-ի՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման շուրջ նախնական քննարկումների ձախողումից հետո Թրամփը հարվածի մի քանի տարբերակներ է դիտարկում, այդ թվում՝ Իրանի ղեկավարության, անվտանգային ուժերի, պետական հաստատությունների, միջուկային օբյեկտների թիրախավորումը։ Վերջնական որոշում նա դեռ չի կայացրել։
🔺Թրամփի սպառնալիքներին ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած ագրեսիայի: Նա միաժամանակ ընդգծել է, որ Իրանը միշտ պատրաստ է փոխշահավետ համաձայնության՝ հավասար հիմունքներով և առանց պարտադրանքի ու սպառնալիքի:


















































