Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացվելու գիտության ոլորտում։ Նրա խոսքով՝ այս փաստաթղթի կարեւոր կետերից մեկն այն է, որ նախատեսվում մինչեւ 2030 թվականը գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսին։
Նիկոլ Փաշինյանը կարդաց գիտնականների աշխատավարձերի ցանկը, հետո ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացրել այս ոլորտում ու նեղսրտեց, որ գիտնականները չեն բարձրաձայնում իրենց կառավարության իրականացրած բարեփոխումների մասին։
«Ես չգիտեմ՝ մեր գիտական հանրության ներկայացուցիչներից որեւէ մեկն այս թեմայով խոսո՞ւմ է, թե՞ չի խոսում։ Այսինքն՝ էս պրոբլեմը կա, ամենատարբեր ոլորտներում հսկայական փոփոխություններ են գնում, եւ ինչ-որ լռություն կա։ Այդ լռությունը, անկեղծ ասած, մի քիչ հարցեր է առաջացնում, բայց դրանք խոհափիլիսոփայական ոլորտի հարցեր են, որովհետեւ մեր այս ներդրումները մեր պետության ու երկրի զարգացման համար են։ Եթե, օրինակ, գիտության հետ կապ չունեցող մի բան տեղի ունենա, մեկը դուրս, Հանրապետության հրապարակում գոռա՝ ծախեցին, հետեւից 300 գիտնական հայտարարություն կստորագրի՝ առանց ճշտելու՝ ով ծախեց, ինչ ծախեց, երբ ծախեց։ Սա հաստատուն գիտամտավորական կուլտուրա է Հայաստանի համար։ Եթե կառավարությունն էս թեմայով չխոսի, իրենք չեն ասի, միլիարդների ներդրումներ ենք անում, մեկ-մեկ գնում ենք բացումների, զգում ես, որ իբր էս խի՞ եք եկել։ Սա շատ վատ բան է, բայց ես առանձնապես նեղված չեմ, որովհետեւ սա ապագայի ներդրում է»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ սա եզակի երեւույթ չէ, բավականին տարածված երեւույթ, է լռության գաղջ մթնոլորտ է, կարծես ոչ մի բան տեղի չի ունենում, ոնց եղել է ոլորտը, այդպես էլ կա։ «Բայց իրականությունը դա չէ, իրականությունը սա է, որ այդ թվում՝ բազմաթիվ ստորագրահավաքներ իրականացրած մեր հարգարժան գիտաշխատողներն այսօր կառավարության գործունեության արդյունքը վայելում են։ Բարով վայելեն, ես նորանոր գիտական, հանրային ու քաղաքական հաջողություններ եմ մաղթում բոլորին»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հույս տվեց Նիկոլ Փաշինյանին․ «Ես գիտեմ, թե ինչու այդ շնորհակալությունները չեն հայտնում, որովհետեւ դա սովորական է դարձել, պարոն վարչապետ։ Էս լայնածավալ աշխատանքը դարձել է սովորական մեր քաղաքացիների համար, կարծես մեր համար էլ է դարձել սովորական»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































Խոսալուց էլ պարզ ա, որ էս մարդը չի սիրում մեր երկիրը, չի սիրում մեր ժողովրդին։