Լրահոս
Օրվա լրահոսը

«Baku TV»-ով Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող». Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 29,2026 12:16

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Baku TV» հեռուստաալիքը Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից է։ Այն շատ ակտիվ է Հայաստանի դեմ վտանգավոր քարոզչական խոսույթներ տարածելու գործում։ Իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ արդեն 3 տարի, շաբաթական առնվազն մեկ անգամ պատրաստում են տեսանյութեր ադրբեջաներեն, անգլերեն, երբեմն նաև ռուսերեն լեզուներով, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։ Վերջին թողարկման ժամանակ, որը եթեր է գնացել մեկ օր առաջ, բառացի ասվում է հետևյալը․ «20-րդ դարում հայերի համար պետություն կառուցվեց ադրբեջանական հողերի վրա, որից հետո հայերը սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել։ Դրա հետևանքով «Արևմտյան Ադրբեջանի» բնակչությունը բռնի տեղահանման ենթարկվեց, ցեղասպանվեց, տեղանունները փոխվեցին…»։ Հետո արդեն ՀՀ բոլոր մարզերը ներկայացվում են «ադրբեջանական» անուններով՝ որպես «ադրբեջանական հող»։

Սա է Ադրբեջանում ընթացող քաղաքականությունը ու քարոզչությունը։ Այս նույնը ուսուցանվում է ադրբեջանական հանրակրթական դպրոցներում՝ սկսած 5-րդ դասարանից։ Այսինքն՝ պատմական հիմքից զուրկ այս վտանգավոր զավթողական հայեցակարգով սերունդ է մեծանում Ադրբեջանում, դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո, որի հարցում ՀՀ կառավարությունը միմիայն օգնել է Ադրբեջանի իշխանություններին մաքրվել իրենց իրագործած հանցանքներից։

Առհասարակ, հանցագործության կոծկումն անխուսափելիորեն հանգեցնում է հանցագործի ախորժակի մեծացմանը։ Հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում է Ադրբեջանի ղեկավարությունը։

Մինչ ՀՀ իշխանությունները իրենց օգնում են իմիտացնել խաղաղություն, իրենք իրենց հանրության ուղեղները լվանում են այն վտանգավոր խոսույթով, որ Հայաստանը «իրենց պատմական հողն է»։ Ընդ որում, կրկնում եմ՝ սա որևէ պատմական, քաղաքական ու աշխարհագրական հիմքից զուրկ խոսույթ է, որը ակտիվ շրջանառության մեջ է դրվել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031