Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք ուզի, որ գաղափար բերող ուժերը Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատեն. Իշխան Գեւորգյան

Հունվար 29,2026 12:44

«Ես կուզեմ խոսքս ուղղել ինձ պես հայ ու ՀՀ քաղաքացիներին. այն համակարգը, որն առաջարկվում, պարտադրվում է մեզ, հակառակ է մեզ, այսպես ասած՝ մեզ ինադու է ստեղծված: Մեզանից 21%-ը գնացել ընտրել էր իր հավատացած ուժին՝ պատկերացնելով, այդ ուժը կլինի խորհրդարանում, կներկայացնի իր նմաններին, ու այդ ուժերի ձայները փոշիացել են: Մեզ թողել են այն տարբերակը, որ ձեր առաջարկած որեւէ լուծման հետ համաձայն չենք ու մեզ ստիպել են դա արտահայտել կամ չգնալով ընտրությունների, որը ձեռք է տալիս այդ օրվա իշխանությանը, կամ գալ թերթիկ փչացնելու, որը կրկին ձեռք է տալիս այդ օրվա իշխանությանը:

Ու ամենավերջում, եթե ունենում ենք հավանած ուժ, որին ընտրում ենք, նրանք շեմը չեն հատում, լրիվ նույն բանն է կատարվում, ինչ չգնայինք ընտրության կամ գնայինք քվեաթերթիկ փչացնելու: Արդյունքում՝ այսօրվա խորհրդարանը չի ներկայացնում այն իրավիճակը, ինչ տիրում է հասարակությունում»,-ասաց «Բոլորին դեմ եմ» շարժման ինքնալուծարվող կուսակցության ներկայացուցիչ Իշխան Գեւորգյանը:

«Այս կանոններով վարչապետ դարձողը դառնում է սուպերվարչապետ, ու իրեն կարելի է լինում այնպիսի բաներ, որ ոչ մի նորմալ, ժողովրդավար երկրում որեւէ մեկին կարելի չէր լինի: Կարող եք հետ նայել, թե վերջին 5 տարիներին ինչերի միջով ենք մենք անցել…Այդ ամենը աններելի կլիներ, եթե հակակշիռների ինչ-որ համակարգ գործեր Հայաստանում… Օրինակ, Տավուշում ապրող մարդու տան հանձնումը, եթե ինքն ուներ այդ տան վկայականը:

Հաջորդ փուլում, եթե ոչինչ չկարողանանք փոխել, ավելի վատ իրավիճակներ են լինելու. այս համակարգի կանոններով ստեղծված ընտրություններում ով հաղթի, դառնալու է ամեն ինչի որոշողը եւ վերջ: Մենք առաջարկում ենք այս համակարգի փոփոխությունը, որը ծնելու է իրական ժողովրդավարություն, որն էլ հնարավորություն է տալու, որ դուք ձեր հավանած ու վստահած ուժին հնարավորություն ունենաք տեսնել ներսում ու հաջողել»,-ասաց Իշխան Գեւորգյանը:

Ի թիվս այլնի, նա նշեց, որ այսօր էլ կան հետաքրքիր գաղափարներ ու գաղափար բերող ուժեր, որոնք տարբերակ չունեն այսօրվա խաղի կանոններով գործելու ու հաջողելու. «Մենք ինքներս չենք ուզի, որ այդ ուժերն այս կանոններով անցնեն այսօրվա խորհրդարան եւ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատեն»:

«Բոլորին դեմ եմ» շարժման անդամների ասուլիսն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031