Ինչո՞ւ չեք խոսում Արցախ վերադառնալու մասին՝ այսօր կայացած ասուլիսում նման հարց տրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա պատասխանեց՝ Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է։ Միաժամանակ, նկատեց, որ աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ ոք չի կարող ասել, թե մեկ տարի հետո ի՞նչ իրավիճակ է լինելու եւ աշխարհը գոտիների բաժանելու ԱՄՆ ծրագիրն ո՞ւր է մեզ բերելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ավելի ուշ՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ մեխանիզմով է պատկերացնում Արցախ վերադառնալը, Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց՝ խոսքը Արցախ վերադարձի իրավունքն արձանագրելու մասին է․ «Այստեղ ճանապարհը մեկն է՝ ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Սա այն թեման է, որը դժվար է մերժել միջազգային հանրության կողմից։ Ես չեմ պատկերացնում որեւէ եվրոպական երկիր, որ ասի՝ մենք չենք համարում, որ դուք պետք է այդ իրավունքը հետապնդեք։ Հնարավոր չէ նման բան ասել։ Այս պահին իրատեսականը սա է, փորձենք դիվանագիտական ճանապարհով այդ հարցի լուծումը ստանալ։ Ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել՝ չէ, վերադարձ չենք կարող քննարկել։ Իրենք փորձելու են դա կապել ադրբեջանցիների վերադարձի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































