Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ուրիշ տեղից զենք գնելու խնդիր երբեւէ չենք ունեցել, նաեւ՝ այդպիսի գնումներ եղել են»․ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելու խոչընդոտի մասին

Հունվար 29,2026 13:48

«Մենք ուրիշ տեղից զենք գնելու խնդիր երբեւէ չենք ունեցել, նաեւ՝ այդպիսի գնումներ եղել են։ Ուղղակի ՌԴ-ի հետ գնային առումով այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ մարդ հիմար պետք է լինի, որ գնա ուրիշ տեղից կրկնակի թանկ նույն զինատեսակը առնի ու դրա հետ միասին հարցեր պետք է առաջանան, թե այդ զինատեսակի սպասարկման հետ կապված ի՞նչ պետք է անես, «բոյեկոմպլեկտը» ո՞նց պետք է բերես»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտել է այլ աղբյուրներից զենք գնելուն։

Նա մանրամասնեց՝ եթե Ֆրանսիայից մի քանի հրետանի ես գնել՝ մտածում ես, թե ի՞նչ գնով ու ի՞նչ քանակի զինամթերքը բերես․ «Ո՞նց ես բերելու, ի՞նչ է դա քո վրա նստելու։ Առնվազն 4-5 անգամ ավելի թանկ, ո՞նց ես սպասարկելու։ 5 միավորի համար սպասարկման կենտրո՞ն ես բացելու, թե՞ ամեն պրոբլեմի համար այնտեղից մասնագետներ պետք է գան ու նայեն։ Սա միայն իր հետ խնդիրներ է բերում»։

Այս համատեքստում խոսելով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «ՀԱՊԿ–ի հետ կապված ես էլ ունեմ որոշակի հիասթափություն, որը գալիս է նրանից, որ ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։ Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ–ի հետ, հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի։ Մենք պետք է ՀԱՊԿ–ին դիտենք հետեւյալ կերպ. ՀԱՊԿ–ն առանց Ռուսաստանի ի՞նչ է իրենից ներկայացնում, ոչինչ։ ՀԱՊԿ–ին պետք է նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց եւ մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռացեք Լուկաշենկոյին, մոռացեք Կենտրոնական Ասիայի երկրներին»։

Նաեւ հարց հնչեց՝ եթե ինքը գա իշխանության՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նո՞ւյն կերպ կիրագործվի, թե փոփոխություններ կարվեն, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ խաղաղության մասին այդ հայտարարությունը որեւէ երաշխիք չի պարունակում, չկան երաշխավորներ. «Իմ առաջարկը հետեւյալն էր՝ համալրել եւս մեկ համաձայնագրով, որն իր մեջ կներառի երաշխիքային ամբողջ համալիրը եւ այդ երկու փաստաթղթերը ստորագրվեն միաժամանակ․ «Չի կարելի խաղաղություն անվանել այն խաղաղությունը, որը կախված է մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի տրամադրությունից։ Իսկ այս քաոտիկ աշխարհում հույս դնել մեկ մարդու տրամադրության վրա, անհեթեթություն է և անպատասխանատվություն։ Հետո կասեն՝ վայ, էս ինչ եղավ, խաբեց, ես ի՞նչ անեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031