«Կապիկություն հաստատ չեմ անելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է նախընտրական տարում ձեզ ոչ ստանդարտ վիճակում տեսնենք՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը թմբուկ նվագել է սովորել, երգ է գրել:
«Մարդ կա՝ ինչ կապիկություն ասես կանի: Ֆինլանդիայում մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարձել մի ժամանակ, տժժում էր, պարզվեց՝ մի քիչ էլ քիթն էր քաշում, հետո հրաժարական տվեց, բայց շատ սիրուն աղջիկ էր… Ինչ է սա նշանակում, երբ որպես պետական գործիչ սկսում ես կապիկություններ անել, սա իմ տպավորությամբ՝ հակառակ ազդեցությունը պետք է ունենա: Փաշինյանը փորձում է իր վարկանիշը վերանորոգելու տարբեր հնարքների գնալ: Իր վարկանիշը ամենացածրն է 18-35 տարեկանների շրջանում: Ենթադրում եմ՝ «բանդ» ստեղծելով, «ուդառնիկություն» անելով` փորձում է որոշակի ազդեցություն ունենալ »,- ասաց Քոչարյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































