Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյանն արժեւորել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը

Հունվար 29,2026 17:33

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

Ողջունելով հյուրին՝ Հայկ Կոնջորյանն արժեւորել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի Կառավարության աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031