Լրահոս
Օրվա լրահոսը

EU Bridge. ծրագիրը միտված է նպաստելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացմանը

Հունվար 29,2026 17:37

Սույն թվականի հունվարի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ԵՄ-ԿԱՄՈՒՐՋ. Հայաստանում բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար» (EU Bridge: Strengthening Higher Education for European Project Management in Armenia) միջազգային ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։

«EU Bridge» ծրագիրը միտված է նպաստելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացմանը, ինստիտուցիոնալ զարգացմանը և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում Հայաստանի  դերակատարության ամրապնդմանը:

 Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը: Նա ընդգծեց «EU Bridge» ծրագրի իրականացման կարևորությունը ՀՀ բուհերի կարողությունների զարգացման գործում և բարի երթ մաղթեց Ծրագիրն իրականացնող կազմակերպություններին։

««EU Bridge» ծրագրի մեկնարկը թե՛ ժամանակին է, թե՛ կարևոր։ Հայաստանի համալսարանները գնալով ավելի ակտիվ են դառնում եվրոպական և միջազգային ծրագրերում։ Այս աճող ներգրավվածությունը բացում է նոր հնարավորություններ, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է ինստիտուցիոնալ ամուր կառույցների, հմուտ մասնագետների և արդյունավետ նախագծերի կառավարման կարողությունների անհրաժեշտությունը՝ ապահովելու կայուն և բովանդակալից մասնակցություն։ «EU Bridge» ծրագիրը մշակվել է հենց այս կարիքներին արձագանքելու նպատակով։ Որպես Ծրագրի համակարգող հաստատություն՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին հանձնառու է աջակցելու այս գործընթացին։ Միևնույն ժամանակ, մենք խորապես համոզված ենք, որ «EU Bridge»-ի հաջողությունը կախված է ամուր գործընկերությունից, համատեղ պատասխանատվությունից և բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածությունից»,- ասաց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Ողջույնի ելույթներով հանդես եկան ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, «Erasmus+»-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Մարիանա Սարգսյանը:

«EU Bridge» ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը նշեց, որ Ծրագիրն ուղղված է բուհերի դասախոսական կազմի, հետազոտողների, վարչական աշխատակիցների և ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում կմշակվի եվրոպական նախագծերի կառավարման մասնագիտացված ուսումնական ծրագիր, կստեղծվի Պիլոտային ակադեմիա, սոցիալական նորարականության լաբորատորիա և գործնական մոդելավորման վրա հիմնված ուսուցման միջավայր։ 

«EU Bridge» երկամյա ծրագիրը համաֆինանսավորում է ստացել ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում և իրականացվելու է Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի գործընկեր կառույցների համագործակցությամբ։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Հայաստանից Եվրասիա միջազգային համալսարանի, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, Իսպանիայից Մուրսիայի համալսարանի և «Էմպրեսաս քոն Վալորես» ՀԿ-ի, Իտալիայից Տուշայի համալսարանի մասնակցությամբ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031