WhatsApp հարթակում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անուն-ազգանունով և տվյալ հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց ու գործընկերների։
❌️Տվյալ օգտահաշիվը ոչ մի կապ չունի մարզպետի հետ և նրա կողմից որևէ հաղորդագրություն չի ուղարկվել։
➡️Հորդորում ենք լինել առավել զգոն։
❌️չպատասխանել նման հաղորդագրություններին,
❌️չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
❌️չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։
WhatsApp հարթակում ստեղծվել է նաև Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի անունով կեղծ օգտահաշիվ և տվյալ հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում քաղաքացիներին ուգործընկերներին։
Կարդացեք նաև
Տվյալ օգտահաշիվը ոչ մի կապ չունի մարզպետի տեղակալի հետ և նրա կողմից որևէ հաղորդագրություն չի ուղարկվել։
Հորդորում ենք հաղորդագրություն ստացողներին չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական որևէ տեղեկություն և չկատարել որևէ գործողություն նշված կեղծ օգտահաշվի միջոցով։
Շիրակի մարզպետի աշխատակազմ


















































