Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է:
Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։
Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։
Հնարավոր է նաև վարակի փոխանցումը մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։ 📎Վերջին տարիներին մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալազիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Վարակի տարածման առումով բարձ ռիսկային երկրներ են համարվում՝ Քամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները, Թայլանդը։
Հիվանդության գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-14 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ տարբեր ձևերով. -անախտանիշ,
-սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններով,
-էնցեֆալիտներով ,
-տարբեր նյարդաբանական խանգարումներով։
Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում.
1. Օգտագործելուց առաջ լավ լվանալ մրգերը, չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ
2. Օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք
3. Խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից
4. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները
5. Կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ ✅Հաշվի առնելով, որ ՀՀ տարարծքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն՝ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն


















































