Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական տգիտություն է հակադրել հայրենիք եւ պետություն արժեքները». Էդուարդ Շարմազանով

Հունվար 29,2026 22:11

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայրենիքի սահմաններն անփոփոխ են,քանի որ գծվել են Աստծո կողմից։

Իսկ պետությունների սահմանները փոփոխական են, քանի որ մարդկանց կողմից են գծվում։

Հայրենիքի սահմանները ոչ փոքրանում են ու ոչ էլ մեծանում։

Պետությունների սահմանները կարող են եւ փոքրանալ, եւ մեծանալ։

Հայերի հայրենիքը Հայկական բարձրավանդակն է։

Պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայ ժողովրդի պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ Հայոց Հայրենիքում ձեւավորվել են մի քանի հայկական պետություններ։

Նման օրինակներ եղել են ինչպես անտիկ ժամանակաշրջանում/Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի թագավորություններ եւ այլն/, այնպես էլ միջնադարում/Բագրատունիների, Վասպուրականի Արծրունիների թագավորություններ եւ այլն/:

Ընդամենը մի քանի տարի առաջ հայ ժողովուրդն ուներ երկու հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն։

Քաղաքական տգիտություն է հակադրել հայրենիք եւ պետություն արժեքները։

Որեւէ մեկը չի կարող ինձ ՝ հույն եւ հայ ժողովուրդների զավակիս, արգելել պատմական հայրենիքս համարել Տրապիզոնն ու Վանը։

Հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծած պետությունների սահմանները փոփոխվել են։

Հիմա ի՞նչ, յուրաքանչյուր սահմանի փոփոխության հետ հայ մարդը պետք է նոր հայրենիք ունենա։

Աբսուրդ է, չէ՞…

Եվ վերջում… հազար Փաշինյան էլ գա ու գնա, Արցախը՝ հայ մարդու հայրենիքն է։

Հ.Գ. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, իսկ կործանվում՝ դրա պակասի պատճառով։

Գարեգին Նժդեհ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031